Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ նախագահը պատրաստ է աջակցել ՊԵԿ–ի աշխատակիցների համար բնակարանային շենքի կառուցման նախագծի իրականացմանը

18.01.2013, 20:03
ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար նախատեսված բնակարանային շենքի կառուցման հիփոթեքային ծրագրի իրականացմանը։
ՀՀ նախագահը պատրաստ է աջակցել ՊԵԿ–ի աշխատակիցների համար  բնակարանային շենքի կառուցման նախագծի իրականացմանը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար նախատեսված բնակարանային շենքի կառուցման հիփոթեքային ծրագրի իրականացմանը։

Նման հայտարարությունը պետության ղեկավարն արել է ուրբաթ ՊԵԿ–ի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ` ի պատասխան գերատեսչության ղեկավար Գագիկ Խաչատրյանի խնդրանքի։ «Դա անհրաժեշտ է մեր լավագույն մասնագետներին բնակարանով ապահովելու և նրանց ՊԵԿ–ում պահելու համար»,– ասել է նա։

Խաչատրյանը նշել է նաև, որ Կոմիտեն ֆինանսական աջակցության կարիք ունի մաքսային լաբորատորիայի ստեղծման, ինչպես նաև տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աշխատանքների ապահովման հարցում։

Նախագահն իր հերթին ընդգծել է, որ խնդիր չի տեսնում Կոմիտեի աշխատակիցների համար բնակարանային շենքի կառուցումն իրականացնելու հարցում աջակցելու մեջ։ «Վերջին տարիների ընթացքում մենք բազմաթիվ նման ծրագրեր ենք իրականացրել երիտասարդ մասնագետների համար, և ես պատճառ չեմ տեսնում, որի պատճառով մենք չենք կարողանա նման ծրագիր իրականացնել նաև ՊԵԿ–ի աշխատակիցների համար` և ոչ միայն երիտասարդ»,– նշել է նախագահը` ավելացնելով, որ անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ գումարի մասին է խոսքը, և խարդախություններ թույլ չտալու նպատակով հետազոտություն անցկացնել։

Նախագահը տեղեկացրել է, որ ՊԵԿ–ի աշխատակիցների համար նախատեսված նոր ժամանակակից շենքի բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը կկազմի 215–220 հազար դրամ։

Խոսելով մաքսային լաբորատորիայի ստեղծման ֆինանսավորման մասին` պետության ղեկավարն ընդգծել է, որ եթե դրա համար միլիոնավոր դոլարներ պահանջվեն, ապա դժվար է նման խոստում տալ, սակայն, եթե անհրաժեշտ միջոցների ծավալը ոչ մեծ է, ապա հնարավոր կլինի համաձայնության գալ տվյալ նախագծի իրականացման վերաբերյալ։
 
Նախագահը վստահություն է հայտնել, որ մի շարք միջոցառումների հաջող իրականացումը, մասնավորապես` հսկիչ դրամարկղային սարքերին շուրջ 60 հազար տնտեսական սուբյեկտների համար նոր տեխնիկական պահանջների ներմուծումը թույլ կտա ավելացնել հավաքների ծավալը, և տարբեր նախագծերի ֆինանսավորման խնդիրներն ավելի հեշտ կլինի լուծել  ($1 – 406,54 դրամ է)։—0—