ՀՀ քաղաքացին կարող է ընդամենը մի քանի տասնյակ եվրո ծախսել և հասնել Հռոմ. Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ հպարտ քաղաքացին իրավունք ունի գնալ և աշխարհը տեսնել։ 10 տարի առաջ նա այդ հնարավորությունը չուներ, ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, Հռոմ գնալու համար 100–ավոր կամ 1000 և ավելի դոլար էր անհրաժեշտ ծախսել։
«Պետք էր գնալ, հասնել օրինակ` Մոսկվա կամ Աբուդաբի ժամերով սպասել, գումար ծախսել, հետո նորից 100–ավոր դոլարներ ու եվրոներ ծախսել Հռոմ հասնելու համար։ Իսկ հիմա ՀՀ քաղաքացին կարող է ընդամենը մի քանի տասնյակ եվրո ծախսել և հասնել Հռոմ, և կյանքը վայելել, և վերադառնալ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ սրա համար ՀՀ կառավարությունը չի վճարում։
«ՀՀ կառավարությունը սրա համար ստեղծել է հնարավորություն, ազատ շուկայական միջավայր, որի արդյունքում ՀՀ-ում ստեղծվել է ավիաընկերություն, գալիս են միջազգային բրենդներ և ՀՀ օդանավակայանը, ցավոք սրտի, չի հասցնում սպասարկել այդ թռիչքները»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ ՀՀ-ն կհասնենի նաև այդ պայմանավորվածությանը։