Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+33

ՀՀ քաղաքացիների մոտ 10%-ը ներկայացրել է եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ

16.06.2025, 13:24
Ամենայն հավանականությամբ, հայտարարագրեր լրացնողների ամենամեծ թիվը կլինի վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում, ասաց ՊԵԿ նախագահ  Էդուարդ Հակոբյանը
ՀՀ քաղաքացիների մոտ 10%-ը ներկայացրել է եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․Վերջին տվյալներով՝ մոտ 70 հազար քաղաքացի ներկայացրել է եկամուտների հայտարարագիր, որոնցից 28 հազարը ստացել են սոցիալական կրեդիտներ: Այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Տեմպն ամեն շաբաթ աճում է», - ասաց Հակոբյանը:

Ըստ նրահայտարարագրեր ներկայացնող 700-800 հազար մարդկանցից 10%-ը դա արել է:

«Սա բնորոշ է մեր ժողովրդին: Ամենայն հավանականությամբ, հայտարարագրեր լրացնողների ամենամեծ թիվը կլինի վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում: Պետք է նաև նշել, որ ոչ բոլորն են լուծել նույնականացման քարտերի հետ կապված խնդիրները», - ասաց Հակոբյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ:

Հայտարարագրման համակարգի մասին

Քաղաքացիների և բնակիչների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում ներդրվում է 2023 թվականի հունվարի 1-ից երեք տարվա ընթացքում։ Նախագիծը վերջնականապես ընդունվել է խորհրդարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերին։ 

Ինչպես 2022 թվականի նոյեմբերին հայտարարել էր Հայաստանի այն ժամանակվա ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայտարարագիրը պետք է նախապես լրացվի հարկային մարմինների կողմից։ Նախատեսվում էր, որ հայտարարագիրը ավտոմատ կերպով կներառի հարկային մարմիններին հասանելի տվյալներ, որից հետո այն էլեկտրոնային փոստով կուղարկվի քաղաքացուն վերանայման: 

Նոր կարգի համաձայն՝ բոլոր չափահաս ռեզիդենտ քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն։ Առաջին փուլում հայտարարագրեր են ներկայացրել համայնքային կամ հասարակական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք. Երկրորդ փուլում՝ 2024 թվականից, հայտարարագրերը լրացվում էին մասնավոր հատվածի վարձու աշխատողների և քաղիրավական պայմանագրերով եկամուտ ստացած աշխատողների կողմից։ 

2025 թվականից հայտարարագիր պետք է ներկայացնեն երկրի այն բոլոր ռեզիդենտ քաղաքացիները, ովքեր ընդգրկված չէին նախկին երկու խմբում։

 Քաղաքացիները պարտավոր են իրենց հայտարարագրերը ներկայացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը: Խուսափելու և ուշացնելու դեպքում նախատեսված են տուգանքներ՝ 50 հազար դրամ ձեռնարկատերերի համար, 5 հազար դրամ՝ մյուս քաղաքացիների համար։