Рейтинг@Mail.ru
USD
382.09
EUR
442.04
RUB
4.7177
GEL
141.26
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ տրանսպորտի նախարարությունը մայրաքաղաքի միկրոավտոբուսներում ուղեվարձի բարձրացման քննարկումներ չի անցկացրել

04.10.2012, 15:35
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը քննարկումներ չի անցկացրել Երևանի միկրոավտոբուսների ուղեվարձի բարձրացման վերաբերյալ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը քննարկումներ չի անցկացրել Երևանի միկրոավտոբուսների ուղեվարձի բարձրացման վերաբերյալ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանը։

«Տրանսպորտի և կապի նախարարությունում նմանատիպ քննարկումներ չեն եղել։ Ազդանշաններ ստացվել են, և եթե քննարկումներ սկսվեն, ապա մենք ձեզ անպայման կտեղեկացնենք»,– ասաց նախարարը։

Չորեքշաբթի «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ երևանյան միկրոավտոբուսներով երթևեկության ուղեվարձն առաջիկայում կարող է բարձրանալ, մասնավորապես, մարտին սպասվող գազի գնի թանկացման հետ կապված։ Պարբերականը գրում է, որ, չնայած ընկերությունների հետ երթուղային գծերի սպասարկման վերաբերյալ ստորագրված պայմանագրերին, հետագայում դրանք կարելի է վերաստորագրել և ուղեվարձի չափի վերաբերյալ փոփոխություններ կատարել։

Ներկայում Երևանի միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը կազմում է 100 դրամ (24 ցենտ)։ -0-