«Հին Երևան» եռամյա նախագծի իրագործումն է մեկնարկում 2015թ.–ին

««Հին Երևան» նախագծի փաստաթղթավորումն ամբողջությամբ ավարտվել է։ Էսքիզային նախագիծը պատրաստ է։ Պատմական հուշարձան չհամարվող բոլոր շենքերի քանդման թույլտվությունը ստացվել է»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Սարգսյանը։
Ըստ նրա, առաջիկայում տարածքը, որտեղ կիրականացվի «Հին Երևան» նախագիծը, կցանկապատվի։
«Քանդման աշխատանքներն անպայման պետք է սկսվեն այս տարի։ Ծրագրվում է, որ նախագիծը կիրականացվի երեք տարիների ընթացքում»,– ասաց Սարգսյանը։
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 10–ի նիստում հավանություն է տվել «Հին Երևան» ծրագրի իրագործմանը D&H Group ընկերության կողմից տրամադրվող 10 մլն դոլարի վարկին։
«Հին Երևան» նախագիծը նախատեսում է 19–րդ դարի վերջի և 20–րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետական տեսքի վերստեղծումը։ Քաղաքի կենտրոնի ոչ մեծ հատվածում ծրագրվում է վերականգնել այդ ժամանակահատվածում կառուցված և պատմական ու մշակութային արժեք ներկայացնող մի քանի տասնյակ շենքեր և ճարտարապետական շինություններ։ -0-