Հինգ հազար տոննա ազոտական պարարտանյութ կներկրվի Հայաստան աշնանը
16.08.2012,
15:30
Հինգ հազար տոննա ազոտական պարարտանյութ կներկրվի Հայաստան աշնանացանի սեզոնին, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հինգ հազար տոննա ազոտական պարարտանյութ կներկրվի Հայաստան աշնանացանի սեզոնին, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը։
2011 հոկտեմբերի 21–ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել կենսապարարտանյութերի շուկայի զարգացման վերաբերյալ, որին համապատասխան Հայաստանն ամեն տարի ներկրում է մոտ 25-30 հազար տոննա ազոտական պարարտանյութ առավելապես Վրաստանից, Իրանից և Ռուսաստանից։
Ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը երեք հազար տոննայի չափով Հայաստան է բերվել 2012 թվականի փետրվարի 12–ին։
Կարչապետյանի խոսքով, պարարտանյութերը կտրամադրվեն հողօգտագործողներին մատչելի գներով` պարկի դիմաց 6 հազար դրամով։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ ներկրվող պարարտանյութի փոքր թիվը պայմանավորված է նրանով, որ պարարտանյութի արտադրությունը Վանաձորի «Վանաձոր—Քիմպրոմ» ՓԲԸ քիմիական կոմբինատում կվերսկսվի աշնանը։
Մինչ այդ հայտնվել էր, որ կարտադրվի «Կարբամիդ»` 46 տոկոս ազոտի պարունակությամբ, Ամոնիում սուլֆատ` 20-20.5 տոկոս ազոտի պարունակությամբ, և կալիումի պարունակությամբ պարարտանյութ, իսկ հետագայում ծրագրվում է նաև ֆոսֆորային պարարտանյութերիմ արտադրություն։
Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների, այսօր Հայաստանի ագրոհատվածում տարեկան բոլոր տեսակի շուրջ 40 հազար պարարտանյութ է օգտագործվում։
Վանաձորի «Պրոմեթեյ–Քիմպրոմ» ՓԲԸ–ն, որտեղ համախմբված են երեք ձեռնարկություններ` Վանաձորի քիմիական գործարանը, Վանաձորի քիմիական մանրաթելի գործարանը և Վանաձորի ՋԷԿ–ը, շահագործման է հանձնվել 2005թ.–ին։ Գործարանի սեփականատերն է Բրիտանիայում գրանցված Ռոդինգ Լիմիթեդ Ինթերնեյշնլ ռուսական ընկերությունը։
«Պրոմեթեյ–Քիմարդը» 2011թ.–ին 700 մլն դրամի չափով արտադրանք է արտադրել, ինչը 2,5 անգամ շատ է նախորդ տարվա ցուցանիշներից։ –0–