Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+7

ՀՊՃՀ–ում բացված ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանում գործող քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը

11.02.2013, 18:56
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը կազմակերպել է մեծամասշտաբ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Հայաստանում գործող քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը։
ՀՊՃՀ–ում բացված ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանում գործող քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը կազմակերպել է մեծամասշտաբ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Հայաստանում գործող քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը։

Հայաստանյան քիմիական ընկերությունների արտադրատեսակների իր նախադեպը չունեցող մեծ ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի ավելի քան 50 կազմակերպություններ, որոնց շարքում են «Նաիրիտ» ՓԲԸ-ն, մարտկոցներ արտադրող տարածաշրջանում հայտնի միակ ձեռնարկությունը՝ «Էլբատ» ՓԲԸ-ն, Կենցաղային քիմիայի գործարանը, Բյուրեղավանի «Սարանիստ» ապակիների գործարանը, ֆիլտրող նյութեր արտադրող «Դիատոմիտ» ՓԲԸ-ն, մի շարք դեղագործական ձեռնարկություններ («Վիտամաքս», «Լիզին» և այլն), կղմինդր և կերամիկա արտադրող «Մ և Մավռ» ԲԲԸ-ն, Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները և այլն։

«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է հասարակությանը, մասնավորապես դպրոցականներին և նրանց ծնողներին իրազեկել Հայաստանի քիմիական արտադրության զարգացման տեմպերի մասին, ծանոթացնել գործող կազմակերպություններին և դրանց թողարկած արտադրատեսակներին», - ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը։

Նրա խոսքով` ՀՊՃՀ–ն պատրաստվում է հետագայում ցուցահանդեսներ կազմակերպել էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ոլորտների վերաբերյալ։

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև փետրվարի 15-ը:-0-