ՀԾԿՀ–ն ավելացրել է էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետը մինչև չորս ժամ
05.09.2012,
17:18
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Հայաստանի էլցանցեր» ընկերությունն այսուհետ երկրի քաղաքային համայնքներում ընդհատված էլեկտրամատակարարումը կվերականգնի չորս ժամում` նախկին երկուսի փոխարեն։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Հայաստանի էլցանցեր» ընկերությունն այսուհետ երկրի քաղաքային համայնքներում ընդհատված էլեկտրամատակարարումը կվերականգնի չորս ժամում` նախկին երկուսի փոխարեն։
«Ներկայում ընկերությունը պարտավորվում է վերականգնել քաղաքային համայնքների ընդհատված էլեկտրամատակարարումը երկու ժամվա ընթացքում։ Վերականգնման ժամկետների ավելացումը թույլ կտա ընկերությանը բարելավել էլեկտրացանցերի աշխատանքը երկրում»,– «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի ՀԾԿՀ արտոնագրված գործունեության և ներդրումային ծրագրերի մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը։
Ըստ նրա` այդ որոշումը կգործի մինչև 2016 թվականը, որից հետո ընկերությունը կվերադառնա էլեկտրամատակարարման վերականգնման երկժամյա ռեժիմին, ավելացնելով, որ գյուղական համայնքներում այդ ժամկետը կազմում է 8 ժամ։ Միաժամանակ, ՀԾԿՀ–ն մերժել ` «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի` քաղաքային համայնքներում էլեկտրամատակարարման վերականգնման 7.5 ժամվա և գյուղական համայնքներում` 8.5 ժամվա վերաբերյալ առաջարկը։
Վարչության պետը հայտնեց նաև, որ ՀԾԿՀ–ն մտադիր է քննարկել ընկերության համար 2013 թվականի հունվարի 1–ից ինքնատուգանման մեխանիզմի ներդրումը։
«Այսինքն, եթե մատակարարը խախտի էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ժամկետները, ապա նա պարտավորվում է բաժանորդին վճարել միջին ամսական ծախսած էլեկտրաէներգիայի 20 տոկոսի համարժեք տուգանք, բայց 2000 դրամը չգերազանցող»,– հայտնեց Բուդաղյանը։
Որոշումն ուժի մեջ է մտնում ընթացիկ տարվա հոկտեմբերի 1–ից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ –ի 100–տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի բաշխումն է։
ՀԷՑ–ն ունի Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման բացառիկ արտոնագիր։ ԸՆկերությունը սպասարկում է շուրջ 950 հազար սպառողի։ -0-