Հունիսի 1-ից ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն հատել է ՌԴ մաքսային սահմանը․ նախարար
23.06.2025,
10:51
Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։
Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն», – գրել է Պապոյանը Facebook-յան իր էջում։
Ավելի վաղ կոնյակ տեղափոխող հայկական բեռնատարները խնդիրների էին բախվել վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում։ Վրացական կողմից պահանջված լրացուցիչ լաբորատոր հետազոտությունների պատճառով տասնյակ բեռնատարներ մոտ երկու ամիս չէին կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Խնդիրը լուծվեց հունիսի սկզբին ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջամտությունից հետո։