Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+21

ԿԲ–ն երկրորդ անգամ անընդմեջ անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝6.75%

06.05.2025, 13:17
Որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
ԿԲ–ն երկրորդ անգամ անընդմեջ անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝6.75%

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%, հայտնում են ՀՀ ԿԲ–ից։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%:

2023 թվականի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը տոկոսադրույքը սահմանեց 10.5%՝ այն իջեցնելով 0.25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին այն իջեցրեց մինչև 10.25%, սեպտեմբերի 12-ին՝ մինչև 9.75%, հոկտեմբերի 31-ին՝ մինչև 9.5%, դեկտեմբերի 12-ին՝ մինչև 9.25%, 2024 թվականի հունվարի 30-ին՝ մինչև 8.75%, մարտի 12-ին՝ մինչև 8.5%, ապրիլի 30-ին՝ մինչև 8.25%, հունիսի 11-ին՝ մինչև 8%, հուլիսի 30-ին՝ մինչև 7.75%, սեպտեմբերի 10-ին՝ մինչև 7.50%, հոկտեմբերի 29-ին՝ մինչև 7.25%, դեկտեմբերի 10-ին՝ մինչև 7%, իսկ փետրվարի 4-ին՝ մինչև 6.75%: