Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Ռուսաստանից Հայաստան չմշակված ալմաստ ներկրելու գործընթացը կդյուրացվի

25.12.2014, 19:18
Ռուսաստանից Հայաստան չմշակված ալմաստ ներկրելու գործընթացը կդյուրացվի, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։  
Ռուսաստանից Հայաստան չմշակված ալմաստ ներկրելու գործընթացը կդյուրացվի
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանից Հայաստան չմշակված ալմաստ ներկրելու գործընթացը կդյուրացվի, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։  

«Դյուրացվում են ալմաստի հումքի մատակարարումների համաձայնագրերի ստորագրման ընթացակարգերը և վերացվում է Արդարադատության նախարարության և Ֆինանսների նախարարության հետ գործարքների անհրաժեշտության մասին դրույթը»,– ասաց Ճշմարիտյանը։

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագրի արձանագրությանը։

Որոշումը թույլ է տալիս հայկական ընկերություններին Ռուսաստանից առանց արտահանման տուրքերի և ալմաստների վերաարտահանման հնարավորությունների վերահսկողության իրագործման բնական չմշակված ալմաստներ գնել, ինչը կհանգեցնի Հայաստանում ալմաստի մշակման ճյուղի զարգացմանը։

Հայաստանի և Ռուսաստանի միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2–ին Երևանում և նախատեսում է Ռուսաստանից այդ ապրանքների առանց տուրքի մատակարարումներ մինչև եվրասիական ինտեգրացիոն տարածքին Հայաստանի միացումը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն, Հայաստան ներկրված ալմաստի ծավալը 2014 թվականի 10 ամիսներին կազմել է 107 հազար կարատ` 2013 թվականին ներկրված 178 հազար կարատի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում հումքի ներկրման ծավալներն այնքան չեն աճել, որքան դրա ցուցանիշը` գնային արտահայտմամբ, մասնավորապես, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այդ աճը կազմել է 30 տոկոս։ Հայաստանի համար ալմաստի հումքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, ինչպես նաև ալմաստ է ներկրվում Նամիբիայից, Իսրայելից, Գվինեայից, Կանադայից, Բելգիայից, Շվեդիայից։  

Միայն Ռուսաստանից 2014 թվականի տասն ամիսներին Հայաստան է ներկրվել 38 հազար կարատ ալմաստ, իսկ ամբողջ 2013 թվականի ընթացքում` 96 հազար կարատ։ Եթե նախորդ տարիներին Ռուսաստանից ներկրված ալմաստներն առավելապես վերաարտահանվել են, ապա այս տարի դրանք մշակվում են արդեն Հայաստանի տարածքում։ (1 դոլարը` 461,10 դրամ)։ –0-