ԼՂՀ նախագահը մասնակցել է Անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը
15.10.2012,
16:07
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, արարողության ժամանակ նախագահը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան նման կառույցը խիստ պահանջված է մեր հանրապետության համար եւ մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի կարեւորությունը մեր հանրապետության համար՝ նշելով, որ այստեղ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածություն:
Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող մի շարք օբյեկտներ եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք:--0-