ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությանը
08.02.2013,
11:56
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների համապատասխան կառույցների միջեւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման հետ կապված հարցեր:-0-