Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանի լեռնահանքային ոլորտում բրիտանական ներդրումների ներհոսքի հույս ունի
27.11.2012,
16:09
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հայկական լեռնահանքային արդյունաբերության ոլորտում բրիտանական ներդրումների ներհոսքի հույս ունի:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հայկական լեռնահանքային արդյունաբերության ոլորտում բրիտանական ներդրումների ներհոսքի հույս ունի:
«Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունը բավական գրավիչ է, և ես հուսով եմ, որ մենք շատ շուտով բրիտանական ներդրումներ կտեսնենք այդ ոլորտում»,- երեքշաբթի Բրիտանական առևտրային առաքելության Հայաստան կատարած այցին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Լիչը:
Բրիտանական պատվիրակության եռօրյա այցի նպատակն է Հայաստանի հետ բիզնես համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը: Առաքելության մեջ ընդգրկվել են ութ ընկերությունների ներկայացուցիչներ:
Լիչը նշեց, որ բրիտանացի ձեռնարկատերերը նույնպես շահագրգռված են հայկական տնտեսության այնպիսի ոլորտներում ներդրումներով, ինչպիսիք են, մասնավորապես, ենթակառուցվածքների շինարարությունը, մեծածախ առևտուրը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաները:
Նա հայտնեց նաև, որ նախկինում բրիտանական ներդրումները կատարվել են բանկային, բժշկական, շինանյութերի արտադրության և քիմիական արտադրանքի ոլորտներ։
Ըստ ԱՎԾ վերջին տվյալների՝ Հայաստանում բրիտանական ներդրումների ծավալը 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 8,8 մլն դոլար՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի 22,6 մլն դոլարի դիմաց:
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի իրական հատված արտասահմանյան ներդրումների ծավալը 2012թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 266, մլն դոլար՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 39,4 տոկոսով: Միաժամանակ ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալը կազմել է 147,5 մլն դոլար՝ 2011թ.-ի հունվար-հունիս ամիսների համեմատ կրճատվելով 59,7 տոկոսով: -0-