Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Նոր՝ «Առատ ամառ» ակցիան է մեկնարկել ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ «Հեռանկար+» ավանդատեսակի համար

29.06.2012, 15:22
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Առատ ամառ» նոր ակցիայի մեկնարկի մասին`«Հեռանկար+» ավանդատեսակի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Նոր՝ «Առատ ամառ» ակցիան է մեկնարկել ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ «Հեռանկար+» ավանդատեսակի համար
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Առատ ամառ» նոր ակցիայի մեկնարկի մասին`«Հեռանկար+» ավանդատեսակի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, ակցիային մասնակից կդառնան այն հաճախորդները, ոովքեր ցանկանում են ավանդ ներդնել շահավետ պայմաններով և ստանալ հավելյալ արտոնություններ:

«Առատ ամառ» ակցիան գործում է հունիսի վերջից մինչև 2012թ. հոկտեմբերի 1-ը: Ակցիայի գործողության ընթացքում «Հեռանկար+» ավանդատեսակը ձևակերպած ավանդատուն կստանա ավանդի տոկոսագումարը այն ձևակերպելու պահին: Բացի այդ նրան հնարավորություն կընձեռվի վարձակալել Բանկի դեպոզիտար պահատուփերը 50% զեղչով:

«Հեռանկար+» ավանդի հիմնական առավելություններից է ավանդի բարձր եկամտաբերությունը, որը թույլ է տալիս կատարել ազատ միջոցների ներդրում մինչև 2 տարի ժամկետով և ստանալ երաշխավորված եկամուտ:

Բացի այդ, ավանդը ձևակերպելիս հաճախորդը ստանում է նվեր` Visa քարտ ավանդի գումարի 90% չափով վարկային գիծ ստանալու հնարավորությամբ:

Ինչպես նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ.պ. Յու. Գուսևը, Ժամանակակից ավանդատուի համար որոշիչ գործոններ են բանկի հուսալիության մակարդակը և ավանդային պրոդուկտների հարմարավետ պայմանները:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդներին առաջարկում է դրամական միջոցների ներդրման պայմանների ընտրության առավել հարմար համակարգ հաշվի առնելով վերջիններիս նպատակները և պահանջները»,- նշել է նա:

Նա նշել է, որ մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը «Հեռանկար+» ավանդատեսակով «Առատ ամառ» ակցիան հաճախորդ-ավանդատուին հնարավորություն կտա տոկոսագումարը ստանալ անմիջապես ավանդը ձևակերպելիս:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում բազմազան ակցիաների անցկացմանը, որոնք նպատակաուղղված են սեփական պրոդուկտների պայմանների արդիականության և հարմարավետության բարձրացմանը», ավելացրեց նա:

«Հեռանկար+» ավանդը ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, մեկ ամսով մինչև 2 տարի ժամկետով:

«Առատ ամառ» ակցիայի գրավչությունը կայանում է նրանում, որ այն հնարավորություն է տալիս ստանալու նշանակալի եկամուտ ավանդի ձևակերպման պահին:

Մայիսի 31-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը կազմում է 44.3 մլրդ ՀՀ դրամ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–