Рейтинг@Mail.ru
USD
396.54
EUR
409.11
RUB
4.1315
GEL
141.62
2025 թ. փետրվարի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Փոխվարաչպետ.տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով քննարկվում է հարավային երկաթգծի վերականգնման հարցը

28.10.2021, 12:51
Մհեր Գրիգորյանը նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի  աշխատանքները կազմակերպվում են հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում, այդ հայտարարության բովանդակությունից դուրս չեն գալիս
Փոխվարաչպետ.տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով քննարկվում է հարավային երկաթգծի վերականգնման հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում է հարավային երկաթգծի վերականգնման հարցը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով  «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի հարցին:

«Մենք եռակողմ աշխատանքային խմբի  աշխատանքները կազմակերպում ենք հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում, այդ հայտարարության բովանդակությունից դուրս չենք գալիս»,- ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով «Կոմերսանտ»-ի հրապարակած հնարավոր քարտեզին՝  Գրիգորյանը նկատել է, որ դրանում խոսքը վերաբերում էր երկաթգիծ-ավտոճանապարհ միասին հարավային սահմանով անցնելու տարբերակին:

«Երկաթգիծ, այո քննարկվում է: Հարավային երկաթգծի վերականգնման հարց քննարկվում է , ճանապարհ՝ ոչ, չի քննարկվում, որովհետև վերականգնելու բան չկա, այնտեղ ճանապարհ չի եղել»,- ասել է փոխվարչապետը:

Նա շեշտել է՝ խոսքը ապաշրջափակմանն է վերաբերում՝ դասական իմաստով, այսինքն՝ գործող ենթակառուցվածքներով հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել տարածաշրջանում բոլոր հնարավոր երկրներին:

«Ճանապարհների մասով այս պահին դեռ կոնսենսուս չունենք, առաջարկները շատ են, բայց ասել, որ արդեն կա պատրաստի քարտեզ՝ ավտոճանապարհների մասով, թե, որոնք են շահագործվելու իմ ասած սկզբունքներով, դեռևս չկա ընդհանուր հայտարարություն, ընդհանուր ընկալում: Երկաթգծի մասով ավելի ընդհանուր մոտ պատկերացումներ, մոտեցումներ կան: Բայց այդտեղ կարծում եմ, հարցը շատ ավելի պարզ է»,-ասել է փոխվարչապետը:

Տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որը ղեկավարում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը:–0–