ՌԴ ԱԳՆ. «ՌԴ –ն Հայաստանին ֆինանսական օգնություն կտրամադրի ԱԷԿ–ի էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համար»
08.04.2015,
14:07
Ռուսաստանը Հայաստանին ֆինանսական օգնություն կտրամադրի հայկական ԱԷԿ–ի` միակ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը Հայաստանին ֆինանսական օգնություն կտրամադրի հայկական ԱԷԿ–ի` միակ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հայ ընկերներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն, կիրականացվի հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագիծը», – ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ անցկացրած բանակցություններից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանն ու Հայաստանն ավելի վաղ համագործակցության միջկառավարական համաձայնագիր էին ստորագրել հայկական ԱԷԿ–ի` միակ գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով (մինչև 2026 թ.–ն) երկարացնելու վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել էին, որ աշխատանքները կֆինանսավորվեն ՌԴ–ի կողմից Հայաստանին տրամադրվող վարկի հաշվին։ ՌԴ կառավարությունը 2014թ.–ի վերջին հավանություն է տվել Հայաստանին այդ նպատակով մինչև 15 տարի ժամկետով 270 մլն դոլարի վարկ տրամադրելու նախագծին։ Աշխատանքները նախատեսվում է սկսել 2017թ.–ին։
Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և գործունեությունը դադարեցրել է 1989թ.-ի մարտին` 1988թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին հանրապետությունում գրանցված սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով: Փորձագետների գնահատմամբ՝ ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016թ.-ը, սակայն ԵՄ-ն պնդում է, որ ԱԷԿ-ի աշխատանքները պետք է դադարեցվեն։ –0–