Рейтинг@Mail.ru
USD
360.34
EUR
402.61
RUB
4.4001
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՌԴ–ն սպասվում է Հայաստանի արձագանքին երկու երկաթուղային հատվածների վերականգնման հարցով․ ՌԴ փոխվարչապետ

02.10.2026, 21:37
Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման առաջարկին: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
ՌԴ–ն սպասվում է Հայաստանի արձագանքին երկու երկաթուղային հատվածների վերականգնման հարցով․ ՌԴ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման առաջարկին: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Այսօր քննարկվել է նաև հարց՝ կապված հայկական երկաթուղիների երկու փոքր հատվածների վերականգնման հետ, որոնք գտնվում են «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարման ներքո: Եվ մենք ուշադրություն հրավիրեցինք այն բանին, որ աջակցում ենք այս երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել ու օգնել այստեղ Հայաստանին հենց այն տեսանկյունից, որպեսզի ապահովվի տրանսպորտային կապը Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի հետ սահման», — ասել է նա:

Օվերչուկը հիշեցրել է, որ այդ որոշումները կայացվել են երկրի նախագահի մակարդակով դեռևս հունվարին: «Եվ մենք սպասում ենք այստեղ, թե ինչպես հայկական կողմը դրան կարձագանքի: Կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է տեղի ունենան շատ կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այս հարցը», — նշել է նա՝ հավելելով, որ «գնդակն իրենց կողմում է»:

ՌԴ փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում տրանսպորտային կապի ամրապնդման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծերին։

ՀԿԵ-ի վերաբերյալ Հայաստանի ծրագրերի մասին

2026 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման իրավունքը մեկ այլ երկրի, որը բարեկամական է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին, մասնավորապես Կատարին, ԱԱԷ-ին կամ Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը:

Նա նաև հայտարարել էր, որ TRIPP ծրագրի շրջանակում մի շարք երկրներ առաջարկում են երկաթուղային հաղորդակցություն կազմակերպել Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև՝ շրջանցելով Հայաստանը, նշելով, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո: Նրա խոսքով՝ դրա պատճառով «Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը»:

Հուլիսի 30-ին Փաշինյանը հնարավոր էր համարել Ռուսաստանին 2 մլրդ դոլարի չափով ֆինանսական պահանջներ ներկայացնելը «Հարավկովկասյան երկաթուղի» կոնցեսիայի կոնտեքստում: Նրա խոսքով՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և հանրապետությունն իրավասու է օգտագործել օրենքով նախատեսված ցանկացած մեխանիզմ, ներառյալ արբիտրաժը: Ընդ որում, Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը ակնկալում է հարցը կարգավորել բարեկամական ձևաչափով՝ ռուսական կողմի հետ երկխոսության միջոցով:

Ավելի ուշ նույն օրը «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է հավատարիմ մնալ կոնցեսիոն համաձայնագրի պայմաններին և դրա դադարեցման կամ Հայաստանի կողմից փոփոխման դեպքում ակնկալում է կատարված ներդրումների վերադարձ:

Ռուսական կողմի գնահատմամբ՝ կոնցեսիայի գործողության սկզբից Հայաստանի երկաթուղային համակարգում ներդրվել է ավելի քան 30 մլրդ ռուբլի: