Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

ՌԴ դաշնակային հակամենաշնորհային ծառայությունը կզբաղվի մարտի 8–ի նախաշեմին ծաղիկների գների բարձրացման հարցով

06.03.2014, 11:10
ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) խոստանում է ստուգել ծաղկի շուկայում մարտի 8–ից առաջ տիրող գնային «դավադրության» հարցը։ Հակամենաշնորհային մարմին է դիմել Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Իլյա Կոստունովը։ Նա չարդարացված է համարում Կանանց միջազգային օրվա նախաշեմին ծաղկեփնջերի գների բարձրացումը։
ՌԴ դաշնակային հակամենաշնորհային ծառայությունը կզբաղվի մարտի 8–ի նախաշեմին ծաղիկների գների բարձրացման հարցով
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) խոստանում է ստուգել ծաղկի շուկայում մարտի 8–ից առաջ տիրող գնային «դավադրության» հարցը։ Հակամենաշնորհային մարմին է դիմել Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Իլյա Կոստունովը։ Նա չարդարացված է համարում Կանանց միջազգային օրվա նախաշեմին ծաղկեփնջերի գների բարձրացումը։

«Հուսով եմ, որ միջոցներ կձեռնարկվեն, որոնք կստիպեն սպեկուլյանտներին չափավորել իրենց ախորժակը, և տղամարդիկ կկարողանան իրենց սիրելիներին նվիրել արժանի ծաղկեփնջեր։ Մենք շնորհակալ ենք ծաղիկ արտադրողներին, սակայն առուվաճառքը հարկավոր է ազնվորեն իրականացնել։ ԴՀԾ–ն պետք է դիտարկի իրավիճակն ու պատժի մեղավորներին», – ասել է պատգամավորը «Իզվեստիա» թերթին, հաղորդում է РБК –ն։  

Ամեն տարի մոտավորապես մարտի 5–8–ը Ռուսաստանում բարձրանում են ծաղկի գները, ծաղկի տեսակից կախված` այդ բարձրացումը տատանվում է 50–300 տոկոսի միջակայքում, նշել է Կոստունովը։

ԴՀԾ–ում խոստանում են ստուգել ծաղկավաճառներին, սակայն ստուգման արդյունքները չեն ազդի այս տարի մարտի 8–ի նախաշեմին ծաղկեփնջերի գների վրա։- 0–