Հայաստանի վարչապետը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկերոջը՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
16.05.2012,
14:02
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Այրոյին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Այրոյին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ այդ բարձր առաքելության իրականացման գործում»,- Սարգսյանի խոսքերը մեջբերեցին մամուլի ծառայությունից:
Սարգսյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարության օրոք երկու երկրների միջև ակտիվ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում կշարունակի ամրապնդվել և ավելի զարգանալ՝ ի բարօրություն և ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:--0--