Рейтинг@Mail.ru
USD
360.54
EUR
398.4
RUB
4.3927
GEL
138.94
2026 թ. նոյեմբերի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Շուրջ 9 մլրդ դրամ կհատկացվի Հայաստանում 176 կմ երկարությամբ ճանապարհների վերանորոգման համար

08.10.2026, 20:39
Կառավարությունը 8.9 մլրդ դրամ է հատկացրել ՏԿԵ նախարարությանը՝ ճանապարհների միջին նորոգում իրականացնելու նպատակով
Շուրջ 9 մլրդ դրամ կհատկացվի Հայաստանում 176 կմ երկարությամբ ճանապարհների վերանորոգման համար

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Կառավարությունը 8.9 մլրդ դրամ է հատկացրել ՏԿԵ նախարարությանը՝ ճանապարհների միջին նորոգում իրականացնելու նպատակով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ համապատասխան աշխատանքները կընդգրկեն 113,2 կմ միջպետական, 33,6 կմ հանրապետական և 29,3 կմ մարզային նշանակության ճանապարհներ։

Ինչպես հինգշաբթի կառավարության նիստում նշել է նախարարը, նորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է ճանապարհաշինության ծավալների ավելացմանը զուգահեռ ճանապարհային աշխատանքների որակին առանձնահատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։