Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում սպառողական գները նոյեմբերին աճել են 1,3%–ով

28.11.2014, 13:00
Հայաստանում սպառողական գները 2014թ.–ի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 1,3 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանում սպառողական գները նոյեմբերին աճել են 1,3%–ով
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2014թ.–ի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 1,3 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Ըստ հաղորդագրության` հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գներն աճել են 2,3 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները՝ 0,9 տոկոսով, ծառայությունների սակագները նվազել են 0,2 տոկոսով։
Սպառողական գների ցուցիչը 2014թ.–ի նոյեմբերին, 2013թ.–ի նոյեմբերի համեմատ, կազմել է 102,6 տոկոս, որոնց թվում սպառողական ապրանքներինը (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) կազմել է 103,2 տոկոս, իսկ ոչ սպառողական ապրանքներինը` 101,3 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագների ցուցիչը կազմել է 102,1 տոկոս։ 2014 թվականի հունվարից նոյեմբերն ընկած ժամանակահատվածի ցուցիչները, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել են համապատասխանաբար 102,8%, 101,8%, 101,7% և 105,3%։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում 2014թ.–ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։–0—