Տարեսկզբից ի վեր շուրջ 50 հազար տոննա պարարտանյութ է ներկրվել Հայաստան. նախարար
04.06.2015,
15:36
Տարեսկզբից ի վեր շուրջ 50 հազար տոննա պարարտանյութ է ներկրվել Հայաստան, հինգշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Տարեսկզբից ի վեր շուրջ 50 հազար տոննա պարարտանյութ է ներկրվել Հայաստան, հինգշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
«Ներկրվել է 35.3 հազար տոննա ազոտային, 3.1 հազար տոննա ֆոսֆորային և 1.6 հազար տոննա կալիումական պարարտանյութ, ինչպես նաև 14.3 մլն լիտր դիզելային վառելիք, որոնց բաշխման գործընթացը շարունակվում է», – ասաց Կարապետյանը։
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, բնական պայմաններն այս տարի ավելի բարենպաստ են ի տարբերություն 2014 թ.–ի, ինչի արդյունքում Հայաստանում այս տարի ծիրանի և խաղողի հարուստ բերք է սպասվում։ -0-