Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-փետրվարին կազմել է 8%. ԿԲ
08.04.2013,
15:20
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 8%, տեղեկացրել է ԿԲ մամուլի ծառայությունը` ներկայացնելով մարտի 26–ին կայացած ԿԲ խորհրդի նիստի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 8%, տեղեկացրել է ԿԲ մամուլի ծառայությունը` ներկայացնելով մարտի 26–ին կայացած ԿԲ խորհրդի նիստի արդյունքները։
Վերջինս հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի աճերով` համապատասխանաբար 16.0% և 7.1%:
Գյուղատնտեսության և շինարարության ճյուղերի թողարկման ծավալների աճերը կազմել են` համապատասխանաբար 2.2% և -8%:
«Նշված զարգացումների պահպանման պարագայում, ամենայն հավանականությամբ, 2013 թ. առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը փոքր-ինչ բարձր կլինի ծրագրի բազային սցենարով նախատեսված մակարդակի նկատմամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներից 2013 թ. հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ) ավելացել է 30.4%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 8.9%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 7.2%-ով:
2013 թվականի առաջին եռամսյակում պահպանվել են մասնավոր սպառման աճի բարձր տեմպերը, իսկ մասնավոր ներդրումների մասով դիտվել է սպասվածից ավելի դանդաղ տեմպերով վերականգնում:
Ըստ ԿԲ գնահատումների, եռամսյակը կավարտվի մասնավոր սպառման 9.2% և մասնավոր ներդրումների 5.1% աճերով:
ՀՀ պետբյուջեի 2013թ.–ին տնտեսության աճի ցուցանիշը նախատեսված է 6,2 տոկոս մակարդակում։ –0–