Թռչնաղբից ստացված պարարտանյութն արդյունավետ է, սակայն այն չի ծածկի տեղական պահանջարկը. գյուղատնտեսության փոխնախարար
04.09.2013,
13:43
Թռչնաղբից ստացված պարարտանյութն արդյունավետ է, սակայն այն ընդունակ չէ ծածկելու տեղական պահանջարկը, հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Թռչնաղբից ստացված պարարտանյութն արդյունավետ է, սակայն այն ընդունակ չէ ծածկելու տեղական պահանջարկը, հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Խոյեցյանի գլխավորությամբ Գյուղատնտեսության մեխանիզացիայի և էլեկտրաֆիկացման ԳՀԻ–ի գիտնականների խումբը թռչնաղբի հիման վրա հատիկավոր օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի արտադրության տեխնոլոգիա է մշակել։ Խոյեցյանի հայտարարությամբ` հավի աղբից պարարտանյութերի արտադրությունն ընդունակ է զգալի աստիճանով լուծել Հայաստանում պարարտանյութերի պակասուրդի խնդիրը (50-60%)։
«Պարարտանյութերի տվյալ տեսակը շատ արդյունավետ է, սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մոտ 1 մլն գլուխ թռչնի առկայության դեպքում տեղական թռչնաբուծական գործարաններում հնարավոր է ստանալ միայն 12 հազար տոննա պարարտանյութ, որը հնարավոր է օգտագործել Հայաստանի մշակվող 370 հազարից միայն չորս հազար հեկտար տարածքի համար»,– ասուլիսի ժամանակ պարզաբանեց Պետրոսյանը։
Նա նշեց նաև, որ Հայաստանում թռչնաֆաբրիկաների մեծամասնությունը թռչնաղբն օգտագործում է սեփական նպատակներով, և տվյալ փուլում հումքի հավաքի մեխանիզմներ չկան։
Հայաստանի կառավարությունը 2011 թվականի հոկտեմբերի 21–ին որոշում է ընդունել կենսապարարտանյութերի շուկայի զարգացման մասին, որին համապատասխան` Հայաստանը տարեկան մոտ 25-30 տոննա ազոտական պարարտանյութ է ներկրում առավելապես Վրաստանից, Իրանից և Ռուսաստանից։ –0–