Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Վարչապետը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ` ՀԴՄ–ի տրամադրման հարցով

05.02.2019, 15:31
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի հետ։
Վարչապետը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ` ՀԴՄ–ի տրամադրման հարցով

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի հետ։

«Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի տրամադրել նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով»,– ասաց նա, պարզաբանելով, որ դա վերաբերում է այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել հունվարի 1-ից։

Փաշինյանը միաժամանակ հայտնեց, որ տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի:

 «Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր եւ միջին սուբյեկտներ»,– գրել է նա իր Facebook–ում։

Վարչապետը հատուկ նշեց, որ վերոնշյալ կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ, ևնրանց հետ վերահաշվարկ կիրականացվի:

«Նշեմ նաև, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը առաջիկայում կհանվի, և քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ բացի համանուն ՊՈԱԿ-ից կարող են ձեռքբերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է»,– պարզաբանեց նա։ -0-