Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երկաթուղու աբխազական հատվածի բացման դեպքում Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանի կողմից առաջարկվող եվրասիական միջանցքի առավելություններից. փորձագետ

11.09.2013, 14:54
Երկաթուղու աբխազական հատվածի բացման դեպքում Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանի կողմից առաջարկվող եվրասիական միջանցքի առավելություններից, կարծում է հայ փորձագետ, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը։
Երկաթուղու աբխազական հատվածի բացման դեպքում Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանի կողմից առաջարկվող եվրասիական միջանցքի առավելություններից. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկաթուղու աբխազական հատվածի բացման դեպքում Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանի կողմից առաջարկվող եվրասիական միջանցքի առավելություններից, կարծում է հայ փորձագետ, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը։

Նրա խոսքերով` Ռուսաստանն առաջարկում է եվրասիական միջանցք ստեղծել, որը Հեռավոր Արևելքը կկապի ԵՄ–ի հետ։

«Մասնագետները հաշվարկել են, որ եթե այդ միջանցքը հստակ աշխատի` իր տեխնիկական և տնտեսական կանոնակարգերին համապատասխան, ապա հեռանկարում պետության հսկայական ներդրումների շնորհիվ այն 50 օրով կկրճատի Հեռավոր Արևելքից դեպի Եվրոպա ապրանքների տեղափոխման ժամանակը և կարող է հնարավորություններ ստեղծել ավելի էժան և հասանելի փոխադրումների համար։ Սակայն որպեսզի Հայաստանն օգտվի դրանից, պարտադիր պայման է երկաթուղու աբխազական հատվածի բացումը», – չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է Սաֆարյանը։

Նրա խոսքերով` եթե աբխազական երկաթուղին սկսի գործել, ապա Հայաստանը կսկսի շահավետ կերպով առևտուր անել Ռուսաստանի և նրա գործընկերների հետ։

«Չինաստանը մեր երկրորդ (Ռուսաստանից հետո), իսկ եթե չհաշվենք գազի բաղադրիչը, առաջին առևտրային գործընկերն է։ Մեր ապրանքաշրջանառությունը 2012 թ.–ին կազմել է գրեթե 500 մլն դոլար», – ասել է Սաֆարյանը` նշելով, որ չինական ապրանքների գները կարող են այլ լինել, եթե բացվի երկաթուղու աբխազական հատվածը։

«Եթե մենք լուծենք կարևորագույն քաղաքական խնդիրները ԱՊՀ–ի ներսում, ապա Համագործակցության շանհայյան կազմակերպությունում դիտորդի կարգավիճակը, այդ գործընթացներում մասնակցությունն իմաստ կստանա», – նշել է փորձագետը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ մասնագետների կարծիքով, հաշվի առնելով Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացները, այդ հատվածի բացումը հարկ է հնարավոր համարել։–0–