Рейтинг@Mail.ru
USD
396.84
EUR
408.82
RUB
3.8875
GEL
140.28
2025 թ. հունվարի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում ԵԱԶԲ–ի ներդրումները 2025–2026թթ․–ին նախատեսված են 200–250մլն դոլարի սահմանում․ փոխնախագահ

05.12.2024, 15:27
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նախատեսում է Հայաստանում կատարել 200–250մլն դոլարի ներդրում 2025–2026թթ․–ին։ Այս մասին, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարեց ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը
Հայաստանում ԵԱԶԲ–ի ներդրումները 2025–2026թթ․–ին նախատեսված են 200–250մլն դոլարի սահմանում․ փոխնախագահ

ԱԼՄԱԹԻ (Ղազախստան), 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նախատեսում է Հայաստանում կատարել 200–250մլն դոլարի ներդրում 2025–2026թթ․–ին։ Այս մասին, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարեց ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։ 

«2025թ․–ին կկողմնորոշվենք  «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հարցով», – հայտարարեց Մանդրոնն՝ ավելացնելով, որ բանկը կենտրոնանում է Հայաստանի էներգետիկ ոլորտի, գյուղատնտեսության և լեռնահանքային արդյունաբերության վրա։ Դիտարկվում է նաև համագործակցության շարունակության հնարավորությունը «Երեմյան Փրոջեքթս» ագրոարդյունաբերական համալիրի հետ։

Մանդրոնն ընդգծեց, որ Հայաստանում ԵԱԶԲ-ն շեշտը դնում է իրական հատվածում ներդրումների և ինտեգրման վրա։

«ՀՀ–ու ԵԱԶԲ–ի գումարային ներդրումները 2022–24թթ․–ին կազմել են 328մլն դոլար, իսկ կուտակած ներդրումները՝ 448մլն դոլար։ Հայաստանում ԵԱԶԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 200մլն դոլար», – ասաց Մանդրոնը 2024թ․–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, 2024–2025թթ․–ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման և արտադրության մեջ ներդրվել է 100մլն դոլար, Ozon ԸԽ–ին բանկային երաշխիքներ տրամադրելու մեջ՝ 39մլն դոլար, «Երեմյան Փրոջեքթս» ԸԽ–ի կաթնամթերքի ֆերմաների կառուցման և արդիականացման մեջ՝ 6մլն դոլար։

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), Պարենի համաշխարհային ծրագիրը (World Food Programme)  և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են  «Կաթ դպրոցներում» ծրագիրը։

ԵԱԶԲ–ի մասին

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ Ավելի քան 17 տարի ԵԱԶԲ-ն նպաստում է մասնակից երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը և ընդլայնմանն ու համակողմանի զարգացմանը։

ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: ԵԱԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով: