Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Արտաքին ցնցումները խթան են դարձել ԵԱՏՄ-ում ինտեգրումն ամրապնդելու համար. Գլազև

20.04.2023, 14:53
Արտաքին ցնցումները խթան են դարձել ԵԱՏՄ-ում ինտեգրումն ամրապնդելու համար, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը
Արտաքին ցնցումները խթան են դարձել ԵԱՏՄ-ում ինտեգրումն ամրապնդելու համար. Գլազև
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Արտաքին ցնցումները խթան են դարձել ԵԱՏՄ-ում ինտեգրումն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը 2023 թվականին Եվրասիական տնտեսական միությունում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, հայտնում է ԵՏՀ կայքը։

«Արձագանքն արտաքին ցնցումներին՝ համավարակին, հակաբելառուսական և հակառուսական պատժամիջոցներին՝ ինտեգրման տեսանկյունից, դրական ազդեցություն է թողել։ 2022 թվականին փոխադարձ առևտրի մասնաբաժինը մինչև 2021 թվականն աճել է 14 տոկոսով, իսկ մինչև 2020 թվականը՝ մեկ երրորդով։ Այսինքն՝ որքան վատ է իրավիճակը դրսից, այնքան ավելի շատ են խթանները՝ ամրապնդելու ինտեգրումը և ընդլայնելու փոխադարձ առևտուրը, համատեղելու մրցակցային առավելությունները, օգտագործելու ընդհանուր տնտեսական տարածքը՝ արտաքին ցնցումներին հարմարվելու համար»,- ընդգծել է Գլազևը։

Նրա խոսքով, ապրանքաշրջանառությունն աճել է և 2022 թվականին կազմել է մոտ մեկ տրիլիոն դոլար, իսկ ներմուծումը վերադարձել է մինչհամաճարակային մակարդակին։

Ինչպես հավելել է ԵՏՀ նախարարը, արմատապես փոխվել է նաև առևտրի կառուցվածքը։ Եվրամիության դերը կտրուկ կրճատվել է, մինչդեռ առևտրի մեծ աճ է նկատվում արևելյան և հարավային գործընկերների հետ։

«Չինաստանը դարձել է մեր հիմնական առևտրային գործընկերը, որի հետ ապրանքաշրջանառության ծավալը մոտեցել է 220 միլիարդ դոլարին, Հնդկաստանի հետ մասնաբաժինը եռապատկվել է, կտրուկ աճել է Իրանի հետ առևտրի մասնաբաժինը, իսկ Թուրքիայի հետ առևտրի մասնաբաժինը կրկնապատկվել է», – նշել է Գլազևը։
ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների լույսի ներքո՝ միության ապագա ռազմավարական զարգացման շարժիչ ուժը պետք է դառնան համագործակցությունը և ներդրումները, ԵԱՏՄ–ի ներսում գիտատեխնիկական և նորարար-տեխնոլոգիական ներուժի համախմբումը։
«Անհրաժեշտ է ստեղծել միության տնտեսության զարգացման ռազմավարական կառավարման համակարգ, այդ թվում` գիտատեխնոլոգիական զարգացման երկարաժամկետ կանխատեսումների, համատեղ ծրագրերի և ներդրումային նախագծերի մշակումը»,- նշել է Գլազևը։-0-