Չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

Չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա նիստում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները:

«Պետք է ընդգծեմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է: Պետք է նկատեմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակում առևտրաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է», - ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով, իրապես տնտեսությունը շատ կարևոր է, և մենք այժմ կենտրոնացած ենք ԵԱՏՄ զարգացման մինչև 2025 թվականի ռազմավարության իրականացման վրա:

«Այժմ աշխատում ենք նախագծի` Սանկտ Պետերբուրգի հռչակագրի վրա, որը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից: Իհարկե, շատ հետաքրքիր նախագիծ է, և շատ կետեր ընդհանուր առմամբ ընդունելի են: Նախագծի շուրջ առկա է դրական մթնոլորտ, բայց կան նաև բազմաթիվ նրբություններ, որոնք լրացուցիչ պետք է քննարկվեն: Ինչո՞ւմ է գլխավոր հարցը. կան հետագա ինտեգրացիայի շուրջ որոշ կետեր, որոնց վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են, բայց կարծում եմ` կա հնարավորություն գտնելու կոնկրետ լուծումներ, մեր բոլոր գործընկերները տրամադրված են շատ դրական», - ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նա նշել է, որ, իհարկե, կան շատ նրբություններ ԵԱՏՄ հետագա զարգացման շուրջ:

«Կարևոր նշանակություն ունի ընդհանուր գազի, էներգետիկայի շուկայի ստեղծումը, կարևոր է նաև մեր կառավարությունների վարկաֆինանսական քաղաքականության կոորդինացումը, և մենք սերտորեն համագործակցում ենք այս ուղղությամբ նույնպես:
Մեր գլխավոր նպատակն է` զարգացնել մեր երկրների տնտեսությունները և բարձրացնել քաղաքացիների բարեկեցությունը: Կարծում եմ` այս ոլորտում ԵԱՏՄ-ն ունի շատ մեծ հետաքրքրություն անդամ երկրների կողմից: Մենք տեսնում ենք որոշակի ազդակներ, որոնք խոսում են այն մասին, որ նաև այլ երկրներ են շահագրգիռ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և նիստի մասնակիցներին մաղթել արդյունավետ քննարկումներ:

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրացիային և համագործակցությանը վերաբերող արդիական մի շարք հարցեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

22:24 24.08.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×