Рейтинг@Mail.ru
USD
382.48
EUR
440.27
RUB
4.7307
GEL
141.4
2025 թ. նոյեմբերի 7, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՀ-ն Գերմանիայից 12մլն եվրո կստանա վերականգնվող էներգետիկայի ծրագրերով. ԵԶԲ ակնարկ

02.08.2023, 12:21
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ներկայացրել է Եվրասիայի ենթակառուցվածքում ներդրումների և նախագծերի իր ակնարկը, ըստ որի՝ Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրո՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ընդլայնման ծրագիր իրականացնելու համար
ՀՀ-ն Գերմանիայից 12մլն եվրո կստանա վերականգնվող էներգետիկայի ծրագրերով. ԵԶԲ ակնարկ
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ներկայացրել է Եվրասիայի ենթակառուցվածքում ներդրումների և նախագծերի իր ակնարկը, ըստ որի՝ Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրո՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ընդլայնման ծրագիր իրականացնելու համար։

«Ֆինանսավորումը տրամադրվում է Վարկերի վերականգնման բանկի միջոցով (KfW): Հայաստանի համար վարկային միջոցների յուրացմանն վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի հոկտեմբերի 13-ը»,- ասվում է ակնարկում։

Այս տարվա մայիսի 4-ին ՀՀ կառավարությունն ընդունեց, իսկ հուլիսի 13-ին Ազգային ժողովը վավերացրեց հայտարարությունների փոխանակման ձևով կնքված՝ «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության GIZ և KfW վարկերի վերականգնման բանկի տեղական մասնաճյուղեր ստեղծելու մասին» համաձայնագիրը: -0--