ԵԱՏՄ-ի գոյության տարիների ընթացքում միության անդամ պետությունների փոխադարձ առևտուրը գրեթե կրկնապատկվել է՝ մինչև 83,3մլրդ դոլար

ԵԱՏՄ-ի գոյության տարիների ընթացքում միության անդամ պետությունների փոխադարձ առևտուրը գրեթե կրկնապատկվել է՝ մինչև 83,3մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԵԱՏՄ գոյության տարիների ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտուրը գրեթե կրկնապատկվել է։

«2015-2022 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտուրն աճել է 87 տոկոսով՝ 44,5 միլիարդ դոլարից հասնելով 83,3 միլիարդ դոլարի: Արտաքին առևտուրն աճել է 59 տոկոսով»,- ասվում է «Եվրասիական տնտեսական ինտեգրում» տեղեկագրում, որը պատրաստվել է ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության տարվա շրջանակում, հայտնում է ՌԴ կառավարության կայքը։

ԵԱՏՄ-ն աշխարհում առաջին տեղում է նավթի արդյունահանմամբ, երկրորդ տեղում է գազի արդյունահանմամբ և հանքային պարարտանյութերի արտադրությամբ, երրորդը՝ ցորենի, կարտոֆիլի և անասնաբուծական արտադրանքի արտադրությամբ։

Միության ստեղծումից ի վեր՝ ՀՆԱ-ն աճել է 7,3%-ով (2598,4 մլրդ դոլար), գյուղատնտեսական արտադրանքը՝ 26%-ով (170 մլրդ դոլար), արդյունաբերական արտադրությունը՝ 16,9%-ով (1639,2 մլրդ դոլար)։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:04 10.08.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×