ԱՄՆ–ի 2013 թ.–ի բյուջեի պակասուրդը 200 մլրդ դոլարով պակաս է սպասվածից

ԱՄՆ–ի 2013 թ.–ի բյուջեի պակասուրդը 200 մլրդ դոլարով պակաս է սպասվածից

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը ներկա ֆինանսական տարում կկրճատվի մինչև 759 մլրդ դոլար։ Նման կանխատեսում է բերվում Սպիտակ տան հաշվետվության մեջ, հաղորդում է РБК–ն` հղում անելով  Associated Press–ին։ Դա 200 մլրդ դոլարով պակաս է այն թվից, որը նշվել էր ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից ընդամենը 3 ամիս առաջ։

Դրական դինամիկան դարձել է տնտեսական իրավիճակի բարելավման արդյունք. գանձապետարանը լրացուցիչ եկամուտներ է ստացել։ Բացի այդ, Սպիտակ տունը մտադիր է անցկացնել ծախսերի հավելյալ կրճատում։

Փորձագետների կարծիքով` ԱՄՆ ՀՆԱ–ն 2013 թվականին պետք է տարեկան կտրվածքով աճի 2 տոկոսով, իսկ արդեն 2014 թվականին` արդեն 3.1 տոկոսով։ Ավելի վաղ ամերիկյան տնտեսությանը կանխատեսում էին այս տարի 2.3 տոկոսանոց և հաջորդ տարի` 3.2–տոկոսանոց աճ։

ԱՄՆ–ի ֆինանսական տարին ավարտվում է սեպտեմբերի 30–ին։ Այն դեպքում, եթե տնտեսագետները չսխալվեն իրենց կանխատեսումներում, Բարաք Օբամայի նախագահության ընթացքում առաջին անգամ բյուջեի պակասուրդը չի գերազանցի 1 տրլն դոլարը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:18 09.07.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×