ԱՄՆ–ն 2012 թվականի ավարտին կմեծացնի պետպարտքի նշաձողը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ սահմանադրությամբ սահմանված պետական պարտքի նշաձողը, որը 16.39 տրլն դոլար է կազմում, կարող է փոխվել դեկտեմբերի վերջին։ Նման կանխատեսում է արել ԱՄՆ գանձապետարանը` ելնելով պետպարտքի ներկա չափից` 16.2 տրլն դոլար, և աճելու տեմպերից, հայտնում է РБК–ն` հղում անելով France 24–ին։

Հաշվի առնելով, որ նոյեմբերի 6-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություն է կայանալու, ինչպես նաև վերընտրվելու են Ներկայացուցիչների պալատի բոլորի 435 անդամներն ու սենատորների մեկ երրորդը, արևմտյան վերլուծաբանների կարծիքով` բյուջետային փոփոխությունների քննարկումը կարող է «իսկական փորձություն» դառնալ։ Բանն այն է, որ ընտրված նախագահը, ներկայացուցիչների պալատի անդամներն ու սենատորները փոփոխությունների քննարկման ժամանակահատվածում դեռ իրենց պարտավորությունների կատարմանն անցած չեն լինելու (դա տեղի կունենա միայն հունվարին)։

Այդ պատճառով չի բացառվում նաև այն տարբերակը, որ «գանձապետարանը հատուկ միջոցներ ձեռնարկի և կոնգրեսին ավելի շատ ժամանակ տա պարտավորությունների ապահովման գործողությունների համար»,– ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Կոնգրեսն արդեն քվեարկել է պետպարտքը ներկա չափից ավելի բարձրացնելու օգտին։ Քվեարկությունից 12 ժամ հետո ավարտվում էր հաստատված ժամկետը, որից հետո ԱՄՆ–ին տեխնիկական դեֆոլտ էր սպառնում։ Քվեարկության ձգձգումը պայմանավորված էր Ներկայացուցիչների պալատի, որտեղ հիմնականում հանրապետականներն են, և «դեմոկրատական» սենատի միջև առկա հակասությամբ։--0-
 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:26 01.11.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×