Եվրագոտու տարեկան ՀՆԱ–ն առաջին եռամսյակում նվազել է 1,1%–ով
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու 17 երկրների տնտեսությունը, ըստ երկրորդ գնահատականի,ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 1,1 տոկոսով տարեկան կտրվածքով և 0,2 տոկոսով` եռամսյակային կտրվածքով, տեղեկացվում է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալության հաղորդագրության մեջ։ Ինչպես տեղեկացնում է ՓՐԱՅՄ գործակալությունը (http://1prime.ru/finance/20130605/763891846.html), փորձագետներն ակնկալում էին, որ տարածաշրջանի տնտեսությունը տարեկան կտրվածքով 1 տոկոսով իջած կլիներ և 0,2 տոկոսով` եռամսյակային, ինչպես առաջին գնահատականով։ Եվրամիության համախառն ՀՆԱ–ն հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0,1 տոկոսով` նախորդ եռամսյակի համեմատ, տարեկան կտրվածքով` 0,7 տոկոսով։ Տնտեսության առավել շատ անկումը մեկ եռամսյակում գրանցվել է Հունաստանի տնտեսությունում (-5,3%), Կիպրոսի (-4,1%), Պորտուգալիայի (-4%, առաջին գնահատականի համաձայն`3,9% նվազում)։ Առավել շատ աճ են գրանցել Լատվիայի (+5,6%) և Լիտվայի +4,1%) ՀՆԱ–ները։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:11 05.06.2013