Եվրոպայի ընկերություններին հիշեցրել են մինչճգնաժամային վատնողությունը
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Կարգավորիչները 2012թ.–ի հաշվետվության սեզոնի սկզբի նախօրեին կոչ են արել եվրոպական ընկերություններին առավել ակտիվորեն դուրս գրել ոչ նյութական ակտիվների արժեքը, որպեսզի արտացոլեն տնտեսության վատացումները։ Նախաձեռնությունը կարող է փչացնել ոչ միայն ընկերությունների ֆինանսական ցուցանիշները, այլ նաև թոփ մենեջերների հեղինակությունը, ովքեր ճգնաժամից առաջ չափից շատ էին վճարել միաձուլումներ և կլանումներ անցկացնելիս, գրում է РБК daily–ն։
Արժեթղթերի և բորսաների եվրոպական վարչությունը (ESMA) նախազգուշացրել է տարածաշրջանի ընկերություններին, որ հրապարակայնորեն կնշի նրանց անունները, ովքեր ոչ համարժեք կերպով կարտացոլեն goodwill–ն իրենց հաշվետվություններում։Goodwill–ը ընկերության ոչ նյութական ակտիվների (ապրանքանիշ, հեղինակություն, հաճախորդներ, աշխատակիցներ) արժեքն է, որն, այդուհանդերձ, հնարավոր է քանակապես հաշվել։
Եվրոպայի հրապարակային ընկերությունները տարեկան մեկ անգամից ոչ պակաս պետք է վերագնահատեն goodwill–ը` հաշվի առնելով ընթացիկ իրողությունները և բիզնեսի հեռանկարները, և, եթե դրա արժեքը նախորդ տարվա ցուցանիշից ավելի ցածր է գտնվում, պետք է դուրս գրեն այդ տարբերությունը։ ESMA–ն մտահոգվեց այն բանից հետո, երբ վերլուծեց 2011թ.–ի ընթացքում 23 երկրներից 235 ընկերությունների հաշվետվությունը։ Հունվարի սկզբին 790 մլրդ եվրոյի չափով դրանց goodwill–ի ընդհանուր գնահատականի դեպքում տարվա ընթացքում ընկերություններն ընդամենը 40 մլրդ ոչ նյութական ակտիվ են դուրս գրել, որը կազմում է մոտ 5 տոկոս։Կարգավորիչն արժեքի այդ գնահատականը ոչ համարժեք համարեց` հաշվի առնելով տնտեսության վատացումները. եվրոպական երկրների մեծ մասը և եվրագոտին 2012թ.–ին ռեցեսիա են մտել։
Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ, որ եվրոպական ընկերությունների անցյալ տարվա հաշվետվությունը goodwill–ի դուրսգրումների աճի հանգեցնի. ըստ առկա չափանիշների` ոչ նյութական ակտիվների գնահատականն անցկացվում է տարին մեկ անգամ` միևնույն ժամանակ, որն ընկերություններն են ընտրում։ «ESMA–ն ցանկանում է, որպեսզի ընկերություններն ավելի շատ գործոններ հաշվի առնեն ոչ նյութական ակտիվների արժեքը հաշվարկելիս և դա ավելի զգույշ անեն, քանի որ հետագայում ընթացիկ պայմաններում կանխատեսումներ անելը շատ բարդ է։ Բացի այդ, կարգավորիչն ընկերություններից հաշվետվություններում goodwill –ի մասին տեղեկատվության առավել մանրամասն բացահայտում է սպասում, որպեսզի ներդրողները և վերլուծաբանները կարողանան վերստուգել այդ հաշվարկները»,– РБК daily–ին ասել է Deloitte ՖՀՄՉ գլոբալ պրակտիկայի ղեկավար Վերոնիկա Պուլը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:29 23.01.2013