Մեծ Բրիտանիայի առևտրի պակասուրդը նվազել է 3,6 մլրդ եվրոյով

Մեծ Բրիտանիայի առևտրի պակասուրդը նվազել է 3,6 մլրդ եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Մեծ Բրիտանիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2012թ.–ի հուլիսին նվազել է մինչև 7,15 մլրդ ֆունտ ստեռլինգի (8,95 մլրդ եվրո)` նախորդ ամսվա համեմատ, ասվում է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։ Վերլուծաբանները երկրի առևտրային հաշվեկշռի պակասուրդը 9 մլրդ ֆունտ ստեռլինգ (11,26 մլրդ եվրո) մակարդակում էին կանխատեսում, գրում է РБК–ն։

Մեծ Բրիտանիայի ապրանքների ներմուծման ծավալն ամսական կտրվածքով կրճատվել է 2,2 տոկոսով, իսկ արտահանման ծավալն աճել է 8,5 տոկոսով։

Միաժամանակ 2012թ.–ի հունիսին առևտրային հաշվեկշռի պակասուրդը, ըստ նախնական տվյալների, կազմել է 10,068 մլրդ ֆունտ ստեռլինգ (12,598 մլրդ եվրո)։ Նախկինում տեղեկացվում էր 10,119 մլրդ ֆունտ ստեռլինգի չափով պակասուրդի մասին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:37 11.09.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×