Նավթը վաճառվում է տարբեր ուղղություններով

Նավթը վաճառվում է տարբեր ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները թույլ տարբեր ուղղություններով դինամիկա են ցուցադրում երկուշաբթի`զինյալների խումբը վերացնելու ուղղությամբ սիրիական կառավարության գործողությունների ֆոնին, ինչը ամբողջ Մերձավոր Արևելքի իրավիճակի հնարավոր սրման վերաբերյալ ներդրողների մտավախությունն է առաջացնում,  վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 0,02 տոկոսով` բարելի դիմաց հասնելով 104,66 դոլարի։ WTI թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,02 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 96 դոլար։

«Առուվաճառքի մասնակիցները մտավախություն ունեն, որ Սիրիայի մարտական գործողությունները կհասնեն Իրաք և նավթի մատակարարումների խափանումների կհանգեցնեն։ Առևտրականները միշը նյարդայնանում են, երբ այդ տարածաշրջանի իրավիճակը խորանում է, քանի որ Մերձավոր Արևելքի լարվածությունն ազդում է հումքի գների վրա»,– Manaar Energy Consulting and Project Management կոնսալթինգի բաժնի ղեկավար Ռոբին Լիլսի  (Robin Mills) խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

Միաժամանակ ներդրողները ուշադրություն են դարձրել Սաուդյան Արաբիայի տվյալներին, որը ՕՊԵԿ–ի երկրների շրջանում նավթի խոշորագույն արտադրողն է։ Այսպես, Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության հաշվետվության մեջ ասվում է, որ պետության կողմից հումքի արտադրության ծավալը նվազել է 30 հազար բարելով` օրական հասնելով 7,42 մլն բարելի։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:29 20.05.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×