Նավթի գներն ուրբաթ տարբեր ուղղությունների դինամիկա են ցուցադրել

Նավթի գներն ուրբաթ տարբեր ուղղությունների դինամիկա են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գներն ուրբաթ` օգոստոսի 17–ի առքուվաճառքի արդյունքներով, տարբեր ուղղություններ ունեցող դինամիկա են ցուցադրել՝ ներդրողների կասկածների ֆոնին, որ Մերձավոր Արևելքի լարվածությունը լրջորեն կանդրադառնա մատակարարումների վրա, ինչպես նաև Գերմանիայի կողմից եվրոյին աջակցելու ձգտման վերաբերյալ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հայտարարություններից հետո, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49 դոլարով կամ 0,5 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 96,09  դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,85 դոլարով կամ 0,7 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 114,42 դոլար։

Վերլուծաբանների կարծիքով, ուրբաթ նավթը կնվազի նախորդ առևտրային նստաշրջանի աճից հետո իրականացված ուղղումների շրջանակներում, ինչպես նաև ներդրողների կասկածների ֆոնին՝ այն մասին, թե արդյոք Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական իրավիճակն էական ազդեցություն կունենա՞ կարճաժամկետ հեռանկարում «սև ոսկու» մատակարարումների վրա:

Նավթի գների կատալիզատոր է դարձել Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված դրական մակրոտնտեսական տվյալները:

ԱՄՆ-ի գերազանցող տնտեսական ցուցանիշների ցուցիչը, որն առաջիկա վեց ամիսների ընթացքում երկրի տնտեսության զարգացման միտում է արտացոլում, հուլիսին ավելացել է 0,4 տոկոսով՝ հունիսին 0,4 տոկոսով նվազումից հետո: Ցուցանիշն ավելի լավ է գտնվել վերլուծաբանների կանխատեսումից, ովքեր 0,2 տոկոսանոց աճ էին կանխատեսում:

Բացի այդ Միչիգանի համալսարանի սպառողական տրամադրությունների ցուցիչը (Michigan Consumer Sentiment Index - MCSI), որն արտացոլում է ԱՄՆ տնտեսության նկատմամբ տնային տնտեսությունների վստահության աստիճանը, ըստ նախնական գնահատկանի՝ օգոստոսին աճել է՝ հուլիսի 72,3 կետից հասնելով 73,6 կետի: Վերլուծաբանները ենթադրում էին, որ ցուցանիշը կպահպանվի հուլիսի մակարդակում՝ 72,3 կետում: Այսպիսով, գնահատականը կանխատեսումից  ավելի լավ է գտնվել:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունենալով հայտնել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները հասկանում են, որ նրանք պարտավոր են անել հնարավորինը արժութային բլոկը պահպանելու համար: Բացի այդ, ԳԴՀ ղեկավարը նշել է, որ Գերմանիան կիսում է ԵԿԲ-ի դիրքորոշումը, որի համաձայն ֆինանսական կարգավորիչը պետք է պարտավորեցնի երկրին, որի պարտատոմսերը նախատեսում է գնել շուկայից, հետևեի տնտեսության միջոցներին  և կառուցողական բարեփոխումներ անցկացնի:

Բացի այդ, վիճակագրական գերատեսչությունը տեղեկացրել է, որ եվրագոտու 17 երկրների արտաքին առևտրային հաշվեկշռի պրոֆիցիտը 2012թ.-ի հունիսին, ըստ նախնական գնահատականի աճել է՝ վերանայված ցուցանիշից՝ մայիսի 7,1 մլրդ եվրոյից հասնելով 14,9 մլրդ եվրոյի, հաղորդում է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը: Ցուցանիշը կանխատեսումից առավել լավ է գտնվել: Միաժամանակ մայիսի ցուցանիշը վերանայվել է դեպի բարձրացում՝ 6,9 մլրդ եվրոյից հասնելով 7,1 մլրդ եվրոյի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:21 18.08.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×