Նավթի համաշխարհային գները ոչ զգալիորեն աճել են ԱՄՆ–ի և ՉԺՀ–ի տվյալների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հուլիսի 15–ին, ոչ զգալի չափով աճել են ԱՄՆ–ի և ՉԺՀ–ի հակասական մակրոտնտեսական ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.28 դոլարով` մինչև 109.9 դոլար բարելի դիմաց։ WTI տեսակի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.37 դոլարով` մինչև 106.32 դոլար բարելի դիմաց։
Երկուշաբթի հրապարակվել են տվյալներ, որոնց համաձայն` Չինաստանի ՀՆԱ աճն այս տարվա ապրիլ–հունիսին կազմել է 7.5 տոկոս։ Չնայած, որ տվյալները համընկել են վերլուծաբանների կանխատեսումների հետ, դրանք վկայում են երկրի տնտեսական աճի դանդաղման մասին։
Ոչ միանշանակ են նաև ԱՄՆ–ից ստացված տվյալները։ ԱՄՆ առևտրի նախարարությունը նախքան առուվաճառքների բացումը հայտարարել էր, որ երկրի մանրածախ վաճառքների ծավալը հունիսին աճել է 0.4 տոկոսով, ինչը կրկնակի ցածր է փորձագետների կանխատեսումներից։ Միաժամանակ, Նյու Յորք օկրուգի արտադրական հատվածի գործարար ակտիվության ցուցիչը հուլիսին աճել է մինչև 9.46 կետը` հունիսի 7.84 կետից։ Վերլուծաբանները ենթադրում էին դրան նվազում մինչև 5 կետ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:37 16.07.2013