Նավթի համաշխարհային գները փոխվել են ՕՊԵԿ-ի կանխատեսումների հիման վրա
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի կայացած առուվաճառքների արդյունքում աճ ցուցադրեցին` ՕՊԵԿ-ի` 2013թ-ին աշխարհում հումքի պահանջարկի վերաբերյալ կանխատեսման հիման վրա,
վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մարտյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,53 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 118,66 դոլար։
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի մարտյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին ավելացել է 0,48 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 97,51 դոլար։
Ավելի վաղ երեքշաբթի իրենց փետրվարյան զեկույցում Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը աննշան բարձրացրեց 2013թ.–ի նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը` մեկ օրվա ընթացքում հասցնելով 89,7 մլն բարելի։ Այդպիսով, կանխատեսումը մեկ օրում աճեց 80 հազար բարելով` կազմակերպության նախորդ զեկույցի համեմատ։ Նավթի պահանջարկի մեկ օրվա աճը կկազմի 800 հազար բարել։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:18 13.02.2013