Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ առևտրի նախարարության տվյալների հիման վրա
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի աճել են հուլիսին ԱՄՆ արտաքին առևտրային հաշվեկշռի վիճակագրության հրապարակումների, ինչպես նաև տնտեսության հետագա խթանման ուղղությամբ իշխանությունների պատրաստակամության մասին Չինաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունների ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, գրում է Փրայմը:
WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն առևտրային նստաշրջանի ավարտին աճել է 0,63 դոլարով` բարելի դիմաց կազմելով 97,17 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը աճել է 0,59 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 115,4 դոլար։
Ինչպես հայտնի է դարձել երեքշաբթի, հուլիսին ԱՄՆ արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդն ավելացել է 0,1 մլրդ դոլարով կամ 0,2 տոկոսով՝ հունիսի վերանայված ցուցանիշի համեմատ, և կազմել 42 մլրդ դոլար: Միաժամանակ վերլուծաբանները ենթադրում էին, որ երկրի պակասուրդը հաշվետու ամսում ավելացել է մինչև 44,2 մլրդ դոլարով:
Դրական են ընդունվել Չինաստանի պետական խորհրդի ղեկավար Վեն Ցզյաբաոյի հայտարարությունները, որ Չինաստանի տնտեսական աճի տեմպերը նախկինի նման գտնվում են իշխանությունների կողմից կանխատեսած միջակայքում և աստիճանաբար կայունանում են: Միաժամանակ ցուցանիշների դրական դինամիկայի աջակցման համար կառավարությունը պատրաստ է կայունացնող հիմնադրամ ստեղծել մինչև 100 մլրդ յուան (15 մլրդ դոլար) ծավալով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:32 12.09.2012