Նավթի համաշխարհային գներն աճել են Եգիպտոսի քաղաքական ճգնաժամի ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի` հուլիսի 2-ին, աճել են Եգիպտոսի քաղաքական ճգնաժամի, ԱՄՆ-ի արդյունաբերական պատվերների վիճակագրության և ավտոընկերությունների նորությունների ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1 դոլարով` բարելի դիմաց հասնելով 104 դոլարի։ WTI թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1,61 դոլարով` բարելի դիմաց կազմելով 99,60 դոլար։
Նավթի գներն աճել են այն մտավախությունների հետ կապված, որ Եգիպտոսի քաղաքական ճգնաժամը կանդրադառնա Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա նավթի մատակարարումների վրա։
Երեքշաբթի ներդրողները ուշադրություն դարձրեցին ԱՄՆ-ի արդյունաբերական պատվերների վիճակագրությանը, որը մայիսին, ապրիլի համեմատ, ավելացել էր 2,1%-ով` 2% կանխատեսման փոխարեն։
«Սև ոսկու» պահանջարկին աջակցել են նաև ավտոընկերությունների նորությունները, որոնք նախորդ ամիս կարողացել են ԱՄՆ-ում ավելացնել վաճառքի ծավալները։--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:54 03.07.2013