Նավթի համաշխարհային գներն աճել են 4%-ով՝ նախօրեին իջնելուց հետո

Նավթի համաշխարհային գներն աճել են 4%-ով՝ նախօրեին իջնելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբեր. /ԱՌԿԱ/. Նավթի գները համաշխարհային շուկաներում հինգշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, աճել են ավելի քան 4%-ով՝ նախորդ օրը գրանցված զգալի անկումը սրբագրելու շրջանակներում, ինչպես նաև ամերիկյան արժույթի էժանացման և Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնի ներքո, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը:

WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն առևտրային նստաշրջանի ավարտին աճել է 3.57 դոլարով կամ 4.1 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 91.97 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 4.41 դոլարով կամ 4.1 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 112.58 դոլար։

Հինգշաբթի Եվրոպայի կենտրոնական բանկը որոշում է ընդունել բազային տոկոսադրույքը պահպանել ռեկորդային ցածր` տարեկան 0.75 տոկոս մակարդակում։

Դոլարի փոխարժեքի նվազեցման հանգեցրել են նաև ԱՄՆ–ի մակրոտնտեսական լուրերը։ Այսպես, շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ի գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը նախորդ շաբաթվա վերանայված ցուցանիշի համեմատ աճել է 4 հազարով, թեև վերլուծաբանները կարծում էին, որ հայտերի թիվը նախորդ շաբաթվա չվերանայված ցուցանիշի համեմատ աճել է 11 հազարով։

Բացի այդ, հայտնի է դարձել, որ երկրում օգոստոսին հուլիսի համեմատ արդյունաբերական պատվերների ծավալը կրճատվել է 5.2 տոկոսով, այն դեպքում, երբ վերլուծաբանները կանխատեսում էին 5.9–տոկոսանոց աճ։

«Սև ոսկու» թանկացմանը նպաստում է մեծացած լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Այս անգամ ուշադրության կենտրոնում Թուրքիայի և Սիրիայի հարաբերություններն են։ Հինգշաբթի թուրքական խորհրդարանն Էրդողանի կառավարությանն է ներկայացրել, այդ թվում` Սիրիայի նկատմամբ, անդրսահմանային ռազմական օպերացիաներ անցկացնելու տարեկան մանդատը` կապված հոկտեմբերի 3–ի երեկոյան սահմանում տեղի ունեցած միջադեպի հետ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3–ին Սիրիայի կողմից արձակված արկերը պայթել են Թուրքիայի հյուսիս–արևելքում գտնվող Աքչակալե քաղաքում:--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:56 05.10.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×