Նավթի համաշխարհային գներն աճել են` ԱՄՆ-ի պաշարների կրճատման ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի` օգոստոսի 22–ի առքուվաճառքի արդյունքում աճել են` օգոստոսի 17–ին ավարտված շաբաթվա ընթացքում «սև ոսկու» պաշարների կրճատման վերաբերյալ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալների հրապարակումից հետո, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.42 դոլարով` բարելի դիմաց կազմելով 97.26 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.27 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 114,91 դոլար։
ԱՄՆ–ի էներգետիկայի նախարարությունը չորեքշաբթի հայտնել է, որ ԱՄՆ–ում նավթի կոմերցիոն պաշարները (բացառելով ռազմավարական պաշարները) շաբաթվա ընթացքում կրճատվել են 5.412 միլիոն բարելով կամ 1.5 տոկոսով` մինչև 360.746 միլիոն բարել։ Միաժամանակ, վերլուծաբանները կանխատեսել են միայն 3.7 միլիոն բարելով ցուցանիշի նվազում։
Միաժամանակ, բենզինի ընդհանուր պաշարները նվազել են 0.5 տոկոսով` մինչև 202.737 միլիոն բարել, թորվածքների պաշարներն աճել են 0.8 տոկոսով` մինչև 125.21 միլիոն բարել։
ԱՄՆ–ի էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (Energy Information Administration - EIA) ամենշաբաթյա տվյալները հում նավթի, բենզինի, թորվածքների և ջեռուցող նավթի պաշարների մասին ողջ աշխարհում վառելիքի և էներգակիրների գների դինամիկայի վրա ազդող կարևոր ցուցանիշ են։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:25 23.08.2012