Նավթն էժանանում է ԱՄՆ–ից ստացված բացասական նորությունների հիման վրա
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ավելի վաղ տեղի ունեցած էական բարձրացումից հետո, ինչպես նաև ԱՄՆ–ի աշխատանքի շուկայից ստացված բացասական մակրոտնտեսական վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,06 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 107,67 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,05 տոկոսով` բարելի դիմաց մինչև 104,86 դոլար։
Նախօրեին` հուլիսի 11–ին, ԱՄՆ–ի աշխատանքի նախարարությունը տեղեկացրել էր, որ երկրի գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը հուլիսի 6–ին ավարտված շաբաթվա ընթացքում հասել է 16 հազարի` նախորդ շաբաթվա համեմատ կազմելով 360 հազար, չնայած մինչև 340 հազարի չափով նվազում էր ենթադրվում։
Բացի այդ, ներդրողներն ուշադրություն են դարձրել ՏԶՆ–ից ստացված հաղորդագրություններին, որոնց համաձայն` ՕՊԵԿ–ի մեջ չընդգրկված երկրների նավթի արդյունահանման ծավալների ավելացումը հաջորդ տարի ամենաէականը կդառնա վերջին 20 տարիների ընթացքում։ Դա կարող է շուկան հումքով հագեցնել։
«Հաջորդ տարի պահանջարկը թույլ կլինի, առաջարկները բավական կլինեն։ Թվում է, ներդրողները կրկին զգուշացել են շուկայի համար լավ շաբաթվանից հետո»,– կարծում է Սիդնեի Fat Prophets–ի վերլուծաբան Դևիդ Լենոքսը (David Lennox), որի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:12 12.07.2013