Նավթն էժանանում է Սիրիա ռազմական ներխուժման մտավախությունների թուլացման հետ կապված

Նավթն էժանանում է Սիրիա ռազմական ներխուժման մտավախությունների թուլացման հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սիրիա հավանական ռազմական ներխուժման վերաբերյալ ներդրողների մտավախությունների թուլացման ֆոնին երկուշաբթի ` սեպտեմբերի 2–ին, նավթի համաշխարհային գները նվազել են, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,03 տոկոսով` բարելի դիմաց մինչև 112,84 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է  1,44 տոկոսով` կազմելով մեկ բարելի դիմաց 106,12 դոլար։

«Մենք նվազման շարունակություն կտեսնենք, քանի որ շուկաները Սիրիային մոտեցող գործողություններ չեն տեսնում։ Նախորդ շաբաթ գները զգալիորեն աճել են մտավախությունների ֆոնին, քանի որ դրանք պետք է նվազեն` ռազմական գործողությունների բացակայության կամ մատակարարումների խափանումների կապակցությամբ»,– Manaar Energy Consulting and Project Management կոնսալթինգի բաժնի ղեկավար Ռոբին Միլսի (Robin Mills) խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը օրենսդիրներին ֆորմալ հարցում է ուղղել ռազմական գործառնությունների հաստատման վերաբերյալ։ Բանաձևի նախագծի համաձայն` Պենտագոնի խնդիրը կլինի զրկել սիրիական վարչակարգին զանգվածային ոչնչացման զենքի կիրառումից։ Միաժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Գերմանիան չի մասնակցի ռազմական գործողությանը, որը կարող է սկսել ԱՄՆ–ն։

Նավթի գների նվազումը պահպանվում է HSBC–ի կողմից ներկայացված Չինաստանի արդյունաբերական հատվածի գործնական ակտիվության ցուցիչի դրական տվյալներով։ Ըստ վերջնական գնահատականի` ինդիկատորն օգոստոսին ավելացել է` հուլիսին գրանցված 47,7 կետից հասնելով 50,1 կետի։ Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ցուցանշը կկազմի 50,2 կետ։ 50 կետից բարձր գտնվող ցուցանիշը ցույց է տալիս տնտեսական ակտիվության աճը, ցածր` դրա անկումը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:08 02.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×