Նավթն էժանանում է եվրագոտու ճգնաժամի վատացման մտավախությունների հիման վրա

Նավթն էժանանում է եվրագոտու ճգնաժամի վատացման մտավախությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները նվազում են երկուշաբթի` Կիպրոսի ֆինանսական օգնության պարամետրերի հրապարակման ֆոնին, որը եվրագոտու պարտքային ճգնաժամի նոր ալիքի առումով մտավախությունների աճ է հրահրում, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինը առուվաճառքի ավարտին նվազել է 1,32 դոլարով կամ -1,15 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 108,56 դոլար։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին նվազել է 1,02 դոլարով կամ 1,1 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 92,43 դոլար։

Ֆինանսական օգնություն ստանալու համար Կիպրոսը ստիպված էր համաձայնել իր բանկերի ավանդատուների համար տհաճ միջոցների հարցում. 100 հազար եվրոյից ցածր ծավալով դեպոզիտի միանվագ հարկը կկազմի 6,75 տոկոս, իսկ այդ գումարից ավելի բարձր դեպոզիտների համար` 9,9 տոկոս։

«Կիպրոսի շուրջ իրավիճակը հումքի շուկայի և եվրոյի փոխարժեքի անկման ամենագլխավոր գործոնն է դարձել»,– Bloomberg գործակալությանը հեռախոսի միջոցով տված հարցազրույցում ասել է Tong Yang Securities–ի թրեյդեր Լելիա Կիմը (Lelia Kim)։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:44 18.03.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×