Չինաստանի հետ տարածքային վեճը վնասել է ճապոնական տնտեսությանը
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սենկակու կղզիների համար Չինաստանի հետ տարածքային վեճը վնաս է հասցնում ճապոնական տնտեսությանը։
Ինչպես հաղորդում է Ռոյթերս գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի վարչապետ Եսիխիկո Նոդան, գրում է РБК–ն։
Ըստ նրա, դրամական կորուստների է հանգեցրել ոչ միայն առևտրային հարաբերությունների խզումը ՉԺՀ–ի հետ։ Խնդիրն այն է, որ վերջին շաբաթներին Տոկիոն սկսել է կորցնել գրավչությունն արտասահմանյան ներդրողների աչքերում։
«Մաքսակետերում վերջին ուշացումները և արտոնագրերի տրման խնդիրները լուրջ մտահոգություն են առաջացնում»,– հայտնել է կաբինետի ղեկավարը։ Նա ընդգծել է, որ մտադիր է բարձրացնել ՉԺՀ–ի կողմից «տնտեսական ճնշման» հարցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի նիստի ընթացքում, որը կկայանա այս շաբաթ։
Ե.Նոդայի խոսքով, Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկու առավել զարգացած երկրների դիմակայությունը կարող է բացասական արձագանք ունենալ գլոբալ մասշտաբով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:14 24.09.2012