Ռեցեսիան Գերմանիայի տնտեսության վրա կտարածվի կես տարուց. Սորոս

Ռեցեսիան Գերմանիայի տնտեսության վրա կտարածվի կես տարուց. Սորոս

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը` Գերմանիան, կես տարուց իր վրա կզգա եվրագոտու պարտքային ճգնաժամի ծանր հետևանքները, որոնք ռեցեսիայի կհանգեցնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով հայտնի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսին, ում խոսքն է մեջբերում  MarketWatch  գործակալությունը։

«Ծախսերի կրճատման կուրսն աճող գործազրկության ֆոնին մղում է Եվրոպային դեպի ավելի խորը ռեցեսիա, – կարծում է Սորոսը։ – Դա այլևս կանխատեսում չէ, այլ իրականություն։ Գերմանիայի ժողովուրդն առայժմ չի զգում դա և չի հավատում, բայց ծայրամասերում արդեն նկատվում է։ Մոտավորապես կես տարի հետո հետընթաց կսկսվի նաև ԳԴՀ–ում»։

Ըստ նրա՝ գերմանական իշխանությունները պետք է չեղյալ հայտարարեն եվրագոտու մյուս պետությունների նկատմամբ պետծախսերի կրճատման իրենց պահանջները և շարունակեն արժութային միության տնտեսությունների մերձեցման ուղղությունը։ Որպես տարբերակ՝ Սորոսն առաջարկում է նաև դուրս գալ այդ միությունից՝ սեփական տնտեսությունը փրկելու համար, թեև կարծում է, որ Գերմանիայի համար ներկայիս իրավիճակում լավագույն տարբերակը եվրագոտու պահպանումն է և տնտեսական աճի խթանման, պարտքերի կրճատման և պետական պարտատոսմերի ապահովման ուղղությամբ աշխատելը։

Որպես այլընտրանք՝ Սորոսը նշում է նաև եվրագոտու ինքնակամ լուծարումը. «Եթե եվրագոտու անդամները միմյանց հետ չեն կարողանում ապրել առանց մեկը մյուսին դեպի հետընթաց մղելու, ապա, կարծում եմ, ավելի լավ է փոխհամաձայնությամբ հեռանալ միմյանցից»։

Գերմանիայի դուրս գալը եվրագոտուց կործանիչ հետևանքներ կունենա, բայց դրանք կարելի կլինի հաղթահարել, ինչ չի կարելի ասել «դոմինոյի էֆֆեկտի» մասին, որը տեղ կգտնի գոնե մեկ երկրի դուրս գալուց հետո` կապիտալի արտահոսքի և շուկայական շահարկումների հետևանքով։ «Եվրոպական միության ապագան կախված է քաղաքական որոշումներից, որոնք կընդունվեն առաջիկա տարում»,– եզրափակում է Սորոսը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:24 11.09.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×